Քաղաքական

Էսպիսի կոնֆլիկտները հեշտ չի երեսուն-քառասուն տարում լուծելը. Սերժ Սարգսյան

Էսպիսի կոնֆլիկտները հեշտ չի երեսուն-քառասուն տարում լուծելը. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է վաղը Բրյուսելում կայանալիք Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպմանը։

Նրա խոսքով. «Չեմ կարծում, որ վաղը ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, էսպիսի կոնֆլիկտները հեշտ չի երեսուն-քառասուն-հիսուն տարում լուծելը, և մենք ինչքան կարողացել այդքան լուծմանը նպաստել ենք, մեր մեղքը չէ, որ իշխանության եկան սեփական կետից բանակցությունները սկսող մարդիկ, ովքեր ասեցին, որ իրենց կետից են սկսում և թե «ձեր գործը չի՝ մեն ինչ ենք բանակցում, մենք ինչ ուզում այն էլ բանակցում ենք»։ 

Ս.Սարգսյանը նաև հայտարարել է. «Նա ով ասում է՝ ես Շուշին հանձնելու մասին եմ բանակցել, ղալաթ է անում, ես հանձնելու մասին չեմ բանակցել, ես բանակցել եմ ստանալու մասին»:

Ըստ նրա՝ «Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին կհաջողվի Արցախը թողնել Ադրբեջանի կազմում կամ Հայաստանը դարձնել մշտապես խաղաղություն մուրացող երկիր»

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական