ԵԱՀԿ նախագահությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո և հնարավոր խաղաղ համաձայնագրի գործընթացի մեկնարկը։
ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության թվիթերյան էջում հրապարակված հայտարարության մեջ ասված է. «ԵԱՀԿ-ի գործող նախագահը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում կայուն և խաղաղ միջավայր ապահովելու բոլոր ջանքերին»։
Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողով, որը նաև կիրականացնի սահմանի երկայնքով անվտանգությունն ու կայունությունն ապահովելու գործառույթները։