Կառավարությունը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին հատկացրեց ավելի քան 875 մլն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մանրամասնեց, որ առաջարկվում է համաֆինանսավորել 38 համայնքների 44 սուբվենցիոն ծրարգեր. «Դրանցից 26-ը 2021-ի ծրագրեր են, որոնք ավարտվել են, և անհրաժեշտություն կա 604 մլն դրամ վճարելու, իսկ 18 ծրագրեր դեռևս 2020-ին հաստատվածներն են, որոնք իրականացվել են 2021-2022թթ․, և պետք է վճարենք կառավարության մասնաբաժինը»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան՝ Սանոսյանը նաև հայտնեց, որ այս տարվա համար, ընդհանուր առմամբ, ստացվել է սուբվենցիոն ծրագրերի 461 հայտ՝ 79,5 մլրդ դրամ ընդհանուր գումարով, որից կառավարության մասնաբաժինը 43,5 մլրդ դրամ է։