Քաղաքական

1,4 մլրդ դրամ՝ սուբվենցիոն 15 ծրագրերն ավարտին հասցնելու համար

1,4 մլրդ դրամ՝ սուբվենցիոն 15 ծրագրերն ավարտին հասցնելու համար

ՀՀ կառավարության որոշմամբ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին հատկացվեց 1 մլրդ 435 մլն դրամ՝ 15 սուբվենցիոն ծրագրեր ավարտին հասցնելու համար:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց՝ «2021թ. 620 սուվենցիոն ծրագրերից 447-ը փաստացի ավարտված են, 173-ը՝ դեռ ընթացքի մեջ է։ Ծրագրերի ընդհանուր արժեքը 28,3 մլրդ ՀՀ դրամ է»։

Ինչ վերաբերում է 2022թ. սուբվենցիոն ծրագրերին, ըստ Սանոսյանի, պատկերը բավականին հետաքրքիր է. «Ընդհանուր առմամբ՝ ունենք 457 սուբվենցիոն հայտ և 78,2 մլրդ դրամ ընդհանուր գումար։ Այս թվերը դեռևս վերջնական չեն»։

Կառավարությունը նաև վերաբաշխում կատարեց պետբյուջեում և լրացուցիչ միջոցներ տրամադրեց՝ Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցման դրամաշնորհային ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական