Քաղաքական

ԵԱՀԿ գործող նախագահը կժամանի Երևան

ԵԱՀԿ գործող նախագահը կժամանի Երևան

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրել է, որ մարտի 31-ից ապրիլի 1-ը աշխատանքային այցով Երևան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն:

Ապրիլի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները:

Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Զբիգնև Ռաուի հանդիպումները ՀՀ նախագահի ու ՀՀ վարչապետի հետ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական