Քաղաքական

ՀՀ նախագահն ու Չինաստանի դեսպանն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին

ՀՀ նախագահն ու Չինաստանի դեսպանն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի հետ:

Դեսպան Ֆան Յունը շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել համատեղ արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ հայ-չինական կապերի ամրապնդման և խորացման:

Հանդիպմանը նախագահ Խաչատուրյանը և դեսպանն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին, համագործակցության հեռանկարային ուղղություններին և տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական