ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի ՀՀ նախագահի՝ պարտականությունները ստանձնելու արարողության նպատակով անցկացվելիք ԱԺ հատուկ նիստին։
ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Radar Armenia-ի հետ զրույցում իրենց որոշումը մեկնաբանեց՝ ասելով․ «Մեր դիրքորոշումը, ընտրությանը չմասնակցելը և դահլիճը լքելը հաշվի առնելով՝ բնականաբար, երդման արարողությանն էլ չենք մասնակցի»։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, որ իրենց խմբակցությունը ևս չի մասնակցելու այդ արարողությանը, սակայն պատճառների մասին ոչինչ չասաց։
Հիշեցնենք՝ ընդդիմությունը բոյկոտել էր նաև նախագահի ընտրությունները․ ոչ թեկնածու առաջադրեցին, ոչ էլ մասնակցեցին այդ հարցի քննարկմանը։
Անուշ Մկրտչյան