Քաղաքական

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հինգշաբթի հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

ՌԴ նախագահի ուղերձում նշված է. «Վստահ եմ, որ ձեր գործունեությունը այս բարձր պաշտոնում կնպաստի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը և եվրասիական փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը` ի շահ մեր եղբայրական ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման»

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական