ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի տեմպերին՝ ընդգծելով, որ նկատվում է իրավիճակի որոշակի կայունացում։
Ըստ Ավանեսյանի՝ այս պահին Հայաստանում առկա են «Օմիկրոն» շտամի BA1 և BA2 ենթաշտամները, և հետազոտությունները ցույց են տալիս՝ «Օմիկրոն»-ի ազդեցության ներքո «Դելտա» շտամն իսպառ դուրս է մղվել. «Ընդհանուր առմամբ՝ տեսնում ենք այս շտամի նվազ հիվանդացության խստություն։ Միևնույն է՝ չպատվաստված քաղաքացիների շրջանում ունենում ենք ծանր դեպքեր և մահեր։ 65-ից բարձր քաղաքացիների պատվաստումների մասով մենք ունենք արդեն 40% ցուցանիշ, որը մեկ-երկու ամսում բավականին աճել է»։
Ավանեսյանը նաև տեղեկացրել է, որ այս տենդենցի դեպքում կսկսվի հիվանդանոցների հետծավալման աշխատանքների և մահճակալների կրճատման ընթացք։
Բացի այդ՝ նախարարությունը դիտարկում է հակահամաճարակային միջոցառումների սահմանափակումների վերանայման հնարավորությունը: Ըստ նրա՝ սակայն որոշ հաստատություններում, օրինակ, բժշկական կենտրոններում, դիմակ կրելը կմնա պարտադիր:
Վարչապետ Փաշինյանն էլ, արձագանքելով հակահամաճարակային միջոցառումների սահմանափակումներին, նշեց. «Նույնիսկ փակ տարածքներում ոչ թե պարտադիր կլինի, այլ խորհուրդ կտանք կրել դիմակ»։