Քաղաքական

«Կորոնավիրուսի վիճակը բարվոք է, բայց պատվաստումների մակարդակը գոհացուցիչ չէ». Նիկոլ Փաշինյան

«Կորոնավիրուսի վիճակը բարվոք է, բայց պատվաստումների մակարդակը գոհացուցիչ չէ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին հայտարարեց, թե վերջին երկու տարվա ընթացքում սա 2-րդ կամ 3-րդ նիստն է, որն անցկացվում է՝ առանց դիմակների։ Ըստ նրա՝ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում կորոնավիրուսային վիճակն այսօր բավականին բարվոք է. «Մենք դեռ 3 շաբաթ առաջ նկատել էինք նոր դեպքերի անկման միտում և կանխատեսել էինք, որ նվազող թվեր ենք ունենալու, բայց ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա. եթե մենք պատվաստման գործընթացը պատշաճ ձևով չկազմակերպենք, «իքս» պահի ստիպված ենք լինելու վերադառնալ դիմակային, կամ, ավելի վատ ընթացքի դեպքում, ավելի խիստ ռեժիմների»։

Այնուհանդերձ, վարչապետը նշեց, որ այս պահին պատվաստումների մակարդակը գոհացուցիչ չէ. «Մենք կորոնավիրուսից մոտ 9000 զոհ ենք ունեցել, ամենօրյա մահվան դեպքերը դեռ շարունակվում են»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական