Հասարակություն
Աննա Վարդապետյանը մասնակցել է Վրաստանի դատախազության 105-ամյակի միջոցառմանը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրավերով, մայիսի 30-ին մասնակցել է Վրաստանի դատախազության 105-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանն ու շնորհավորել վրաց գործընկերներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Ծխախոտը ձեզ և ձեր ընտանիքներին պատճառում է թե՛ առողջական, թե ֆինանսական վնասներ. Ավանեսյան
Մեր փորձառու մասնագետները կօգնեն ձեզ թողնել ծխելը և ազատվել քաղցկեղի, շաքարային դիաբետի և սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկ հանդիսացող վնասակար սովորությունից»:
«Ղարաբաղյան հիմնախնդրի առկայության պայմաններում ժողովրդավարությունը ստորադասվել է անվտանգային խնդիրներին». նախագահ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել Ժողովրդավարության հայկական ֆորումի բացմանը:
«Մեր ղեկավարությունը պետք է խոսի իրենց ղեկավարության հետ». Սինանյանը՝ Էրդողանին վարչապետի շնորհավորանքի մասին
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր, արձագանքելով հարցին, թե նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Էրդողանին շնորհավորելիս Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է ասել, թե անհամբեր սպասում է հանդիպմանը, պարզաբանել է՝ դիվանագիտության մեջ արարողակարգ կա և ինչ-որ արտահայտություններ կան, որոնք ստանդարտ օգտագործվում են։
Պատգամավորներն առաջարկել են թաղանթապատված ապակիներով մեքենաների խախտումները վերահսկել նվազ վարչական ներգործությամբ
Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպեցին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պատկան պաշտոնյաների հետ՝ քննարկելու համար ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման և լուսաթափանցելիության հետ կապված հարցերը։