Հասարակություն
Բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՊԵԿ
Այդ քաղաքացիների և նրանց տրանսպորտային միջոցի զննության արդյունքում հայտնաբերվել է շուրջ 68,000 ԱՄՆ դոլարին համարժեք 172,000 վրացական լարի կանխիկ գումար ու մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Team ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական SkyTel-ի 30%-ը
SkyTel-ի ամրակցված և անլար ինտերնետը հասանելի է Վրաստանի ավելի քան 2200 բնակավայրում՝ ծածկելով բնակչության մոտ 93%։ Ինտերնետ և թվային հեռուստատեսության ծառայություններ մատուցելու համար ընկերությունը օգտագործում է միջազգային մի քանի կապուղիներ։
Հունիսի 1-ից օրենքը կիրառվելու է. ոստիկանները կտուգանեն մգեցված ապակիներով երթևեկողներին
– ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հորդորել և հորդորում է հեռացնել առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի չափերը։
«Ռոստելեկոմ»-ը Հայաստանում տվյալների մշակման խոշորագույն կենտրոն կստեղծի
«Ռոստելեկոմն» իր հայաստանյան դուստր ձեռնարկության միջոցով նախատեսում է 2024 թվականի սկզբին Հայաստանում գործարկել տեղական տվյալների մշակման կենտրոն։ Այս մասին «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում ասել է «Ռոստելեկոմի» նախագահ Միխայիլ Օսեևսկին։
Կարգապահական խախտումների պատճառով երկու քննիչ ազատվել է աշխատանքից
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է ՀՀ ՔԿ տարածքային երկու ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի (քննիչի) նկատմամբ կիրառել օրենքով սահմանված ամենախիստ կարգապահական տույժի տեսակը՝ «պաշտոնից ազատում»-ը։