Հասարակություն
Պարեկների ծառայողական գործունեությանը միջամտելու վերաբերյալ ևս 3 վարույթ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում ավարտվել են ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցների ծառայողական գործունեությանը խոչընդոտելու մի քանի դեպքերի նախաքննությունը:
Իրանի քաղաքացին իբրև չոր խմորիչ Հայաստան է տեղափոխել 350 կգ «հերոին». Դատախազություն
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ա.Շ.-ն օժանդակել է Իրանում բնակվող Մ.Մ.-ին՝ Իրանից Հայաստան տեղափոխել առանձնապես խոշոր չափերի՝ 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց, այնուհետև արտահանել Նիդերլանդների Թագավորություն:
Փորձել է սպանել համագյուղացուն
Հունիսի 3-ին, ժամը 23.35-ին, «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է տեղափոխվել Գեղհովիտ գյուղի 44-ամյա մի բնակիչ:
Առևանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց տիկին Գայանեն թույլ չտվեց. Աշոտ Փաշինյան
ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է իրեն առևանգելու դեպքին։
Վարչապետի որդուն առևանգելու գործով դատական նիստը մեկնարկել է
Դատարան են ներկայացել և՛ Աշոտ Փաշինյանը, և՛ Գայանե Հակոբյանը, որի խափանման միջոցը փոխվել է ու նշանակվել է տնային կալանք։