Հասարակություն
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-7 աստիճանով։
Ծաղկունքից ապօրինի դուրս բերված սևահողն առգրավվել է
Բեռնատարի թափքում հայտնաբերվել է 4 խմ հողի բերրի շերտի կանաչապատ զանգված (չիմ), որը քաղաքացի Ա.Ղ.-ն անօրինական դուրս էր բերել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքից։
Տոնախմբվել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը
Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը հավատացյալների ուղեկցությամբ, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, շարժվել է դեպի Սուրբ Հռիփսիմե վանք` տանելով սուրբ Հռիփսիմեի մասունքները:
Բժշկական գաղտնիքը ՄԻՊ-ին փոխանցելը անհրաժեշտություն է․ պաշտպանը դեմ է օրենքի փոփոխությանը
ՄԻՊ գրասենյակը ներկայացրել է ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանի դիրքորոշումը՝ բժշկական գաղտնիք համարվող տվյալները ՄԻՊ-ին փոխանցելու անհրաժեշտության վերաբերյալ։
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի նվիրված միջոցառումների շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։