Հասարակություն
Մանկապարտեզի սաներին աշխատակիցների կողմից բռնության ենթարկելու առթիվ ՄԻՊ-ն սկսել է ուսումնասիրություն
ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:
Փրկարարներն օգնել են «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում վնասվածք ստացած քաղաքացուն
Փրկարարները Մ. Ա.-ին (ծնված 1958 թ․) պատգարակով (մոտ 60 մ), այնուհետև փրկարարական ավտոմեքենայով (մոտ 800մ) իջեցրել և մոտեցրել են սեփական ավտոմեքենային։
Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհին բախվել են մեքենաներ. կա տուժած
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Արտակարգ իրավիճակ՝ Լոռու մարզում. կարկուտը պատել է Սպիտակի ոլորանները
Քանի որ ճանապարհը պատվել է կարկուտով, տրանսպորտային միջոցների համար դժվարություններ են առաջացել։
Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 16-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։