Հասարակություն
ՊՆ պաշտոնատար անձը զորակոչը հետաձգելու համար նորակոչիկի ծնողից 10.000 դոլար կաշառք է ստացել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ պաշտոնատար անձ Ա. Թ.-ն նորակոչիկի զորակոչը հետաձգելու համար ստացել է խոշոր չափերով` 10.000 ԱՄՆ դոլար կաշառք: Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, մեկ այլ պաշտոնատար անձի՝ Ա. Ա.-ի հետ խմբի կազմում ստացած կաշառքի դիմաց հետաձգել է երկու քաղաքացու՝ վարժական հավաքներին մասնակցելը: Մեկ այլ դեպքում Ա. Թ.-ն, ստանալով կաշառք, մեկ քաղաքացու էլ ազատել է վարժական հավաքներին մասնակցելուց:
Պրոբացիայի ծառայությունը նոր ղեկավար ունի
ՀՀ պրոբացիայի ծառայությունը նոր ղեկավար ունի. այս պաշտոնում ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Արամ Նիկոյանը։
«Մեր գործիքակազմով փորձում ենք բացառել սանկցիոն ապրանքների առևտուրը». Քերոբյանը՝ ԱՄԷ-ի հետ առևտրի մասին
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ հայ-էմիրաթական բիզնես-ֆորումին մի շարք ներդրումային ծրագրեր են մշակվում։ Նախարարը ներկայացրել է, որ դրանք կարող են լինել անշարժ գույքի, գյուղատնտեսական, զբոսաշրջային և առողջապահության ոլորտում․
Հանգստյան օրերին դրամանենգության և համակարգչային հափշտակության դեպք է բացահայտվել
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար. 6 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կենտրոնական բանկի կայքում հրապարակվելու են նոր վիճակագրական ցուցանիշներ
Հաշվի առնելով վիճակագրական տեղեկատվության նկատմամբ մշտապես աճող պահանջարկը և նպատակ ունենալով ընդլայնել ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակվող վիճակագրության ծածկույթը՝ ՀՀ կենտրոնական բանկը որոշել է իր պաշտոնական կայքում հրապարակել նոր վիճակագրական ցուցանիշներ։