Հասարակություն
ԼՂ-ից բռնի տեղահանված մի քանի պացիենտ բուժում կստանա Իսպանիայում
ԼՂ–ից բռնագաղթած 264 պացիենտից 91-ի վիճակը ծանր է, 12-ինը՝ ծայրահեղ ծանր: 7 երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է:
Երեք թաղապետ ազատվել է աշխատանքից
Ըստ որոշման, ազատվել են Էրեբունու թաղապետ Հակոբ Բալայանը, Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանն ու Աջափնյակի թաղապետ Կամսար Բաբինյանը։
Փարաքարի նախկին համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ս.Վ.-ն, 2001-2019 թվականներին զբաղեցնելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը, Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մ.Ք.-ի օժանդակությամբ, կազմել և կատարման է հանձնել կեղծ պաշտոնական փաստաթղթեր, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013-2018 թվականների ընթացքում վատնել է համայնքին պատկանող 10 մլն 246 հազար 590 դրամը:
ԼՂ-ից լուրջ վնասվածքներով երկու երիտասարդ մասնագիտական բուժօգնություն ստանալու նպատակով ԱՄՆ են տեղափոխվել
Այս շաբաթ-կիրակի մասնագիտական բուժօգնություն ստանալու նպատակով Միացյալ Նահանգներ են տեղափոխվել լուրջ վնասվածքներով երկու երիտասարդ Լեռնային Ղարաբաղից։
Տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: