Հասարակություն
Շիրակի մարզում ավտովթարի հետևանքով վիրավորվել են ՀՀ ՊՆ զինծառայողներ
Մարզի բնակիչ 24-ամյա Ա. Սարուխանյանն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Հովունի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում:
ՆԳ նախարարը հանդիպել է HOPE FSX 2023 ուսումնավարժանքի պատվիրակությունների ղեկավարներին
Հոկտեմբերի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվող (HOPE FSX 2023) լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքի պատվիրակությունների ղեկավարներին։
Արցախում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեկ պացիենտ տեղափոխվել է Իսպանիա
Ծայրահեղ ծանր վիճակում Երևանի բժշկական կենտրոններ տեղափոխված շուրջ 2 տասնյակ պացիենտ
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ու Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը ծանոթացել են Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շինարարական աշխատանքներին, որոնք շուտով կավարտվեն:
Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետի՝ փողերի լվացման ու պետական միջոցների յուրացման գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Մ.-ի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 1.5 մլրդ դրամի գույքի օրինականացման (փողերի լվացում) կոռուպցիոն սխեմա, ինչպես նաև շուրջ 50 միլիոն ՀՀ դրամի պետական միջոցների յուրացման կազմակերպման դեպք, որում ներգրավված են եղել նաև ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք: