Հասարակություն
Գորիսում ապօրինի ավազով բարձված մեքենաներ են հայտնաբերվել
Հոկտեմբերի 21-ին Գորիսի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Թոզկապ տանող ճանապարհին հայտնաբերել ու բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել ավազով բարձված երկու բեռնատար։
ԼՂ ներկայացուցչության շենքի դիմաց տեղի ունեցած դեպքերի առթիվ 2 անձի մեղադրանք է ներկայացվել
Դատարանի որոշմամբ Ա․Ղ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, իսկ Ն․Ա․-ի նկատմամբ՝ տնային կալանքը։
Նախագիծ. փոփոխություններ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
«Մոսէսքո» ընկերության սեփականատերը 2017թ. ՊՆ-ից հափշտակել է 59 մլն 582 հազար դրամ
«Մոսէսքո» ՍՊ ընկերության սեփականատեր Կ.Գ.-ն 2017 թվականին Պաշտպանության նախարարության կարիքների համար ներկրվող նյութական միջոցների ընդունման հանձնաժողովի նախագահ, N զորամասի հրամանատար Ռ.Բ.-ի, Հանձնաժողովի անդամներ՝ հրամանատարի տեղակալ-գլխավոր ինժեներ Ա.Պ.-ի, Վառելիքաքսուքային նյութերի պահպանման բաժնի պետ Ա.Ա.-ի և պահեստապետ Ս.Կ.-ի օժանդակությամբ, Պաշտպանության նախարարությունից հափշտակել է 59 մլն 582 հազար 840 դրամ: Բացի այդ, Կ.Գ.-ն պատրաստել և օգտագործել է կեղծ փաստաթղթեր, օժանդակել է Հանձնաժողովի անդամների և պահեստապետի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն:
Կոմիտասի անվան զբոսայգու մոտի բենզալցակայաններն ապամոնտաժվել են
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայում, Կոմիտասի անվան զբոսայգու դիմաց գտնվող, ինչպես նաև ք․Երևան, Կենտրոն վարչական շրջան, Գետառի փողոց թիվ 1 հասցեում շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։