Հասարակություն
Նոր նախագծով՝ կպաշտպանվեն հեռուստաընկերությունների ֆինանսական հոսքերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տարիներ շարունակ գովազդային շուկայի ֆինանսական բաշխումները հեռուստաընկերությունների շուկայում տեղի են ունեցել մեկ կազմակերպության կողմից․ այս մասին ԱԺ-ի իր ելույթում հայտարարել է Սիսակ Գաբրելյանը՝ ներկայացնելով իրենց կողմից հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նոր նախագիծը։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սպասվում է կարճատև անձրև
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վրկ, հոկտեմբերի 25-27-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Մեկնարկել է Հայաստանում անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի բարեփոխմանը նվիրված աշխատաժողով
Եռօրյա աշխատաժողովի շրջանակում Ասիական զարգացման բանկի գլխամասային գրասենյակի, միջազգային փորձագիտական համայնքի և ՀՀ մասնագիտական խմբերի ներկայացուցիչները հնարավորություն կունենան մանրամասն ուսումնասիրել Հայաստանում անձի ֆունկցիոնալության համակարգի բարեփոխումը, դիտարկել թվային գործիքի կարողությունները՝ թափանցիկ, հասցեական, ներառական թվային ծառայությունների հասանելիության համատեքստում։
Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայում մի շարք հանդիպումներ է ունեցել
Քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: