Հասարակություն
«Մեկ զբոսաշրջիկից Հայաստանի բյուջե է մտնում 44.000 դրամ». նախարար
Մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է մոտ 1200 դոլար. հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«2024թ․ բյուջեով նախատեսված է 1,5 միլիարդ դրամ Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար». նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2024թ․ բյուջեով Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար նախատեսված է 1,5 միլիարդ դրամ և 4 միլիարդ դրամ՝ նոր կայարանի կառուցման համար։
Նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ
Լոռու մարզի Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Ս.Ղ.-ն, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու արդյունքում, օտարել է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ներառված զբոսայգու տարածքներ: Այնուհետև, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու, անշարժ գույքն օրինական գործունեության ներքո լեգիտիմացնելու նպատակով, Ս.Ղ.-ն զբոսայգու տարածքները փոխանցել է իր հետ փոխկապակցված անձանց:
ԿԲ-ն իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.5 տոկոս
Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5 %։
Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում ԼՂ-ում զոհվել է 200-ից ավելի զինծառայող. շուրջ 12 քաղաքացիական անձ և 30 զինծառայող համարվում է անհետ կորած
Նկատի ունենալով քրեական վարույթի բարդությունը և մեծածավալ լինելը, գործի օբյեկտիվությունը, լրիվությունը և բազմակողմանիությունը ապահովելու նպատակով, ՀՀ քննչական կոմիտեում ձևավորվել է քննչական խումբ։