Հասարակություն
Անվտանգության համար Հարթաշենի և Խնձորեսկի խաչմերուկներում տեղադրվում են նոր արգելափակոցներ և նշաններ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցներով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացնում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը։ Ծրագրի շրջանակում մի շարք ճանապարհներին կատարում են վթարավտանգ տեղամասերի երթևեկության անվտանգության բարելավման աշխատանքներ։
Գյումրիում բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է․ կա տուժած
Վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
Արմավիրում պատուհանից մուտք են գործել և առևանգել անչափահաս աղջկա
Ահազանգողը հայտնել է նաև, որ իր համագյուղացի 21-ամյա Հ. Թ.-ն ամուսնության նպատակով առևանգել է իր 16-ամյա թոռնուհուն և տարել անհայտ ուղղությամբ: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ու ոստիկանության Արմավիրի բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և, ըստ ահազանգողի, առևանգողին ու առևանգվածին հայտնաբերելու ուղղությամբ:
Մայր Աթոռում ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Քառօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն հանրապետության առջև ծառացած հետպատերազմյա մարտահրավերներին և Արցախից բռնի տեղահանված հայորդիների հիմնախնդիրներին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը, Եկեղեցու հոգևոր, կրթական ու սոցիալական առաքելությանն առնչված հարցեր:
«Հեղուկ գազի գնի տատանումները պայմանավորված են ՌԴ շուկայում տեղի ունեցողի հետ». Գևորգյան
«Վերջերս հեղուկ գազով մի պահ դիֆիցիտ ու գների բարձրացում կար, հետո կարգավորվեց խնդիրը։ Մենք ներկայացրինք վերլուծություն, որ դա Լարսի հետ էր կապված»։