Հասարակություն
Կառավարությունը փոխում է սուբվենցիոն ծրագրերի տրամաբանությունը
Եթե մինչ այժմ սուբվենցիոն ծրագրերը ներկայացնում էր համայնքապետը, որը հաստատում էր ավագանին, ապա այժմ սուբվենցիոն ծրագրեր կարող են ներկայացնել նաև քաղաքացիները` առցանց քվեարկությամբ։ Քաղաքացիների ներկայացրած ծրագրերը կառավարությունը կֆինանսավորի 80%։
Ծանրամարտի աշխարհի չեմպիոնը ճանաչվել է անմեղ
Փաստաբան Ռուբեն Բալոյանը տեղեկացրել է. «Երկու տարվա համառ, անկոտրում, լարված պայքարի արդյունքում աշխարհի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ՀՀ քր․ օր․-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ ճանաչվեց անմեղ։
Team Telecom Armenia-ի` 8 մլրդ 240 մլն դրամի բաժնետոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվեցին
Ընկերությունն ամբողջությամբ տեղաբաշխել է 8 միլիարդ 240 միլիոն դրամ արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս, որոնք Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո կլինեն ազատ շրջանառության մեջ․ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն կունենան գնել կամ վաճառել դրանք։
950 մլն դրամ՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԼՂ-ից բռնի տեղահանվածների ժամանակավոր բնակության և կոմունալ ծախսերի համար պետբյուջեից կհատկացվի ևս 950 մլն դրամ՝ հոկտեմբերի վճարումների շարունակականությունն ապահովելու նպատակով։
Հունվար-հոկտեմբերին ՊԵԿ ապահոված հարկային եկամուտներն ավելացել են 15 տոկոսով
ՀՀ ՊԵԿ-ից հայտնում են, որ հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 793.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 234.4 մլրդ դրամով կամ 15.0%-ով: