Հասարակություն
5 ՃՏՊ մեկ օրում
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի մոտ վաղը կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+000-կմ35+600 հարակից հատվածում՝ Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի մոտ, նոյեմբերի 3-ին՝ ժամ 16։00-18։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
Գործարկվել է Վեդու քաղաքացիների սպասարկման գրասենյակը
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում՝ Գերմանական համագործակցության գործակալության աջակցությամբ ս/թ-ի նոյեմբերի 1-ից գործարկվելու է Վեդու քաղաքացիների սպասարկման գրասենյակը։
ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց հանրակրթական ուսումնական հաստատություններում բուլինգի հիմնախնդրի վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է արտահերթ զեկույց ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում բուլինգի հիմնախնդրի վերաբերյալ։
Անհայտ կորածների հարազատները կշարունակեն 300.000-ական դրամ ստանալ
Որոշմամբ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ: Զինծառայողի ընտանիքին ամսական տրամադրվում է 300.000 դրամի չափով աջակցություն: