Հասարակություն
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի
Քամին արևմտյան է՝ 2-4 մ/վրկ, նոյեմբերի 10-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-ի գիշերը կնվազի՝ 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։
ԵԽԽՎ ներկայացուցիչների հետ քննարկվել են դատավորների նկատմամբ կարգապահական գործընթացները
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին, Բորիանա Աբերգին և ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինին:
Հրդեհի ահազանգ՝ Վարդաշեն թաղամասում
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։18-ին, մարվել՝ 16։33-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ) և մոտ 4 քմ կենցաղային աղբ։
Գավառ-Սևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կան տուժածներ
Ա․ Մ․-ն (ծնված 1971 թ.), Ռ․ Ս․-ն (ծնված 2003 թ.), Ա․ Դ․-ն (ծնված 1985 թ.), Ա․ Դ․-ն (ծնված 1988 թ.) և «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս են բերվել և հոսպիտալացվել բժշկական կենտրոններ․ որտեղ Ա․ Դ․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ռ․ Ս․-ինը և Ս․ Պ․-ինը՝ բավարար։
Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է ավելի քան 2 մլն զբոսաշրջիկ
Արդյունքում՝ ունեցել ենք 2 միլիոն 50 հազար զբոսաշրջային այցելություն 2023թ. հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։