Հասարակություն
Շվեդիայի դեսպանը այցելել է Սյունիքի մարզ
Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դեսպան Սվենսոնը այցելել է Մեղրի։ Տեղում դեսպանը հանդիպել է Վինեթ Մեղրի Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչներին, ծանոթացել Հայաստանում ու տարածաշրջանում վերջիններիս գործունեությանը:
ՀՌՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նոյեմբերի 8-ին ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունեին և Բորիանա Աբերգին:
ԼՂ նախկին ղեկավարների ընտանիքներին տեղեկություններ են տրվել նրանց առողջական վիճակի մասին
ՄԻԵԴ-ի միջոցով ստացված տեղեկատվությունը վերաբերում է սեպտեմբերի 19-20-ը ռազմական ագրեսիայի հետևանքով գերի ընկածներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմա-քաղաքական առաջնորդներին։
Վրաերթի ենթարկված 6-ամյա տղան հիվանդանոցում մահացել է
Նոյեմբերի 7-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա Միքայել Պետրոսյանին, որը հիվանդանոցում մահացել է:
ՍԴ նախագահը ընդունել է ԵԽԽՎ պատվիրակությանը
2023 թվականի նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում հյուրընկալվել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը, Բորիանա Աբերգը և ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինը: