Հասարակություն
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վրկ, նոյեմբերի 10-ի ցերեկը, 14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վրկ արագությամբ:
Քննարկվել են ՀԲ-ի հետ համագործակցության հեռանկարները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են՝ նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ կազմակերպության մարդկային կապիտալի զարգացման գծով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկիի գլխավորությամբ ու ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի մասնակցությամբ։
4 մարզի 7 համայնքի հատկացվել է տեխնիկա-սարքավորումների հերթական խմբաքանակը
Ծրագրի հիմնական ֆինանսավորմամբ 2018-2022 թթ․ընդհանուր առմամբ համայնքներին է հատկացվել 240 միավոր կումունալ և գյուղտեխնիկա՝ իր սարքավորումներով, 1880 հատ պլաստմասե և մետաղական աղբաման։ Տեղադրվել է 1475 կՎտ ընդհանուր հզորության արևային ֆոտովոլտային կայան։ Ծրագրի լրացուցիչ ֆինանսավորմամբ 2023 թ-ին 35 խոշորացված համայնքներում ներդրումը կազմում է 7,2 մլրդ դրամ։
Կրակոցներ՝ Հաղթանակ թաղամասում․ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, քարեր, մահակներ
Ոստիկաններին հաջողվել է կռվի մասնակիցներից 3 հոգու հայտնաբերել և բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՃՏՊ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին. կան տուժածներ
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Կ.-ն (ծնված 1958 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։