Հասարակություն
«Սիթին» տուգանվել է 76.3 մլն դրամի չափով
Հանձնաժողովն ուսումնասիրել է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մի շարք առաջնային անհրաժեշտության պարենային ապրանքների ձեռքբերման և իրացման գործընթացում ընկերության վարքագիծը։
35-ամյա կինը 120 հազար դրամի կեղծ փողերով առևտուր էր արել
Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գնումները կեղծ թղթադրամներով կատարել է մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 35-ամյա մի կին: Նոյեմբերի 9-ի ցերեկը նա հայտնաբերվեց Շիրակի փողոցում, ձերբակալվեց և տեղափոխվեց Չարբախի բաժանմունք:
Ալեն Սիմոնյանը մեկնել է արձակուրդ
Այս ընթացքում Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կկատարի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Փոստով ԱՄՆ-ից հաշիշի յուղ են առաքել. բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության փոխկապակցված դեպքեր
Նշյալ 5 դեպքով ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 5.5 կգ «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց, 1.3 կգ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց, 0.5 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց և 1.9 կգ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի ածանցյալներ:
Հրդեհ Բջնի գյուղի մոտակա սարում
Նոյեմբերի 10-ին, ժամը 07։09-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։