Հասարակություն
«Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը մարվել է
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է դեկտեմբերի 6-ին, ժամը 11։20-ին։ Այրվել է 12 հա տարածք․ փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել 10․5 հա տարածքում։
Գազի բալոնի արտահոսքից պայթյուն և հրդեհ է բռնկվել. երկու հոգի ստացել է վնասվածք
Բնակիչներ Ա․ Ու․ Դ․-ն (ծնված 1994 թ․) և Բ․ Շ․-ն (ծնված 1993 թ․) ձեռքերի շրջանում ստացել են այրվածքներ․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
ՄՊՀ նախագահը և ԵՄ դեսպանը անդրադարձել են նաև նոր մեկնարկող տեխնիկական աջակցության ծրագրին
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նախօրեին հյուրընկալել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին:
Հանդիպել են Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն իրականացնող իրանական և տեխհսկող խորվաթական ընկերության ներկայացուցիչները
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության աշխատանքների ձեռքբերման մրցույթը շահած իրանական "Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana" ՀՁ-ի‚ ինչպես նաև խորվաթական Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering կազմակերպության (տեխհսկող) ներկայացուցիչների հետ։
ԱԱԾ-ն՝ ադրբեջանցի փորձագետի՝ Երևանից հրապարակված տեսանյութի մասին
ՀՀ ԶԼՄ-ներին և ազգաբնակչությանը հորդորում ենք զերծ մնալ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող և չստուգված, հերյուրանքներ պարունակող տվյալներն ու նյութերը հրապարակելուց՝ հասարակության շրջանում անհարկի լարվածություն և խուճապ չառաջացնելու համար: