Հասարակություն
Հայկական կողմը պատրաստակամություն է ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցել Եգիպտոսի հետ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եգիպտոսի ռազմական արտադրության պետնախարար Մոհամեդ Սալահ էլ Դին Մուստաֆայի հետ:
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել թափառող շների հարձակման պատճառով 7-ամյա երեխայի մահվան դեպքից
Նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալներով՝ 2023թ․ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Սուրենավան բնակավայրի միջնակարգ դպրոց գնալու ճանապարհին՝ «Մշակույթի տան» դիմաց, 7–ամյա տղայի և ընկերների հետևից եկել են թափառող շներ։ Երեխաները վազել են, որի ընթացքում 7–ամյա տղայի ոտքը սայթաքել է, և վերջինս ընկել է սալիկապատ հատակին՝ գլուխը հարվածելով ճանապարհի եզրաքարին, որի հետևանքով մահացել է:
Սահմանվել են բազմաբնակարան շենքերի պետական լիազոր մարմնի լիազորությունները
Կառավարությունը նոյեմբերի 30-ի նիստում հավանություն է տվել Քաղաքաշինության կոմիտեի մշակած «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:
Ընկերությունը բյուջե է վերականգնել 200 մլն դրամ չկատարած հարկային պարտավորություն
Նախաքննության ընթացքում Մ.Ե.-ն հարկային մարմին է ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ և նախկինում թաքցված հարկային պարտավորություններից պետական բյուջե է վճարել 200.000.000 ՀՀ դրամ։
«Ավարայրի ճակատամարտի տպավորություն ոչ մի այլ թեկնածուի դեպքում չենք ստացել». Արսեն Թորոսյան
«Տիկին Հարությունյան, ինչ-որ բան շփոթում եք․ այստեղ հակամարտող կողմեր չկան»,- կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանին ուղղված իր հարցում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։