Հասարակություն
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյան 100.000 դրամ կաշառք է ստացել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կ. Գ.-ն, զբաղեցնելով Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Ա. Մ.-ի և նրա մատնանշած անձի օգտին ապօրինի անգործության համար ստացել է կաշառք:
Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Լոռու մարզ շարունակվում է
Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 18-ին Վանաձորում հանդիպում է անցկացրել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել՝ փակելով ողջ ճանապարհը
Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 42–րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ի․) մկրատաձև դիրք է ընդունել․ ճանապարհը դարձել է երկկողմանի փակ:
Ֆիզիկական անձինք ունեն եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունք
Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձինք ունեն եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունք։
Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Արագածոտնի ճանապարհներին մերկասառույց է
Վայոց ձորի մարզի Վայք-Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը, Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-"Զանգեր" կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Թալին տարածաշրջանների ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։