Հասարակություն
Հավաքագրվել են 653 կմ երկարությամբ ավտոճանապարհների ծածկի վիճակի տվյալները
Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի կողմից հավաքագրվել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների առանձին հատվածների՝ 653.7կմ ընդհանուր երկարությամբ‚ ծածկի վիճակի տեխնիկական տվյալները։ Հետազոտվել են միջպետական նշանակության 601.5կմ և հանրապետական նշանակության 52.2կմ ավտոմոբիլային ճանապարհներ։
Արսեն Թորոսյանն առաջարկել է ՀՀ-ում ամուսնությունը թույլատրել 21 տարեկանից
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած քննարկումների ժամանակ առաջարկել է ամուսնության տարիքային շեմը բարձրացնել՝ այն հասցնելով ընդհուպ մինչև 21 տարեկանի:
Ցանկանում են բարձրացնել ՀՀ-ում ամուսնության տարիքային շեմը
ԱԺ-ում քննարկվել է ամուսնության տարիքը բարձրացնելու հարցը։
Կրկնապատկվել են բարձր նվաճումներ ունեցող մարզիկների տարեվերջյան պարգևատրումները
Կրկնապատկվել է սպորտային մեծ նվաճումներ ունեցող մարզիկներին և նրանց մարզիչներին պետության կողմից տրվող տարեվերջյան միանվագ գումարը:
Կապան-Ծավ ճանապարհը միջին նորոգման է ենթարկվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածի միջին նորոգման աշխատանքների ավարտուն տեսքը։