Հասարակություն
«Քովիդի տարածման առումով իրավիճակը խնդրահարույց չէ». Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի տարածման հնարավորությանը՝ նշելով, որ այս պահին խնդրահարույց իրավիճակ չկա։
Արին-Բերդի փողոցից տնակ ու վառելիքի բաք էին գողացել
Հունվարի 9-ին, ժամը 23.25-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գիշերը Արին-Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի չգործող գործարանի տարածքից գողացել են տնակ ու 10 տոննա տարողությամբ դիզելային վառելիքի բաք:
Աբովյանում վթարին հաջորդել են վեճ և կրակոցներ
Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկվել է կամարիսցի վարորդի «Քրայսլերը»: Հայտնաբերվել է հանցագործության գործիք ատրճանակը, որի փամփշտանոցում և պահեստատուփում առկա էր մեկական փամփուշտ:
«Սիթի Բայք» ծրագրով ներդրումներ կատարած անձանց ՔԿ-ն հորդորում է դիմել նախաքննական մարմին
2023 թվականի դեկտեմբերի 22-ին «Սիթի Բայք» անվանումով ծրագիրը «փակվել է», և վերացել է ներդրված գումարների կանխիկացման հնարավորությունը, որի արդյունքում ծրագրում ներդրում իրականացրած մի շարք անձինք զրկվել են իրենց գումարները կանխիկացնելու հնարավորությունից:
«Մարտունու բուժկենտրոնի տեղափոխման աշխատանքները նախանշվածից երկար են տևել». Անահիտ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Մարտունու բուժկենտրոնի շուրջ աղմուկին՝ մանրամասնելով, թե ինչու բացումից հետո այն դեռևս չի գործում