Հասարակություն
19 Հունվարի 2024, 10:40
Հարկադիր ծառայության էլեկտրոնային համակարգերը երեք օր չեն աշխատի
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սերվերային համակարգում տեխնիկածրագրային աշխատանքներ իրականացնելու նպատակով Ծառայության էլեկտրոնային համակարգերը (այդ թվում՝ վճարային) և հարթակները հունվարի 19-ին՝ ժամը 19։00-ից, մինչև հունվարի 22-ը՝ ժամը 09։00, կլինեն անհասանելի։
19 Հունվարի 2024, 10:09
Ստեփանավանի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է
Հունվարի 19-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-200 մետր։
19 Հունվարի 2024, 9:45
Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և զոհ
Հունվարի 18-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի 7-րդ զանգվածի խաչմերուկի մոտկայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. կա արգելափակված քաղաքացի: