Հասարակություն
Անի Իսպիրյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետի որոշմամբ, Անի Իսպիրյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։
ՆԳ նախարարությունը և ԱՄՆ-ը կհամագործակցեն հակակոռուպցիոն ոլորտի շրջանակներում
Հունվարի 30-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի արդարադատության հարցերով ավագ խորհրդատու Մայքլ Վասկոյին և Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին:
Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում։ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում
Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-4-ն աստիճանաբար կբարձրանա ցերեկը 3-5, գիշերը՝ 8-10 աստիճանով։
Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տիպի տրանսպորտային միջոցների համար։