Հասարակություն
Գույքի ոչնչացմամբ զուգորդված զանգվածային անկարգությունների հրապարակային կոչեր են արել Telegram-ում
ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված և քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննությամբ պարզվել են 55–ամյա և 40-ամյա երկու տղամարդկանց կողմից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր անելու դեպքերի մի շարք էական հանգամանքներ։
Ոստիկանության ծառայողական շներն արտերկրում վարժանքներ են անցել
Վահե Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության քաղաքականությունը՝ փրկարար ու ոստիկանության շնավարժարանների արդիականացման, նաև շնաբուծարանների կազմավորման ուղղությամբ։
83-ամյա վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջը. նա մահացել է
Հունվարի 30-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի 83-ամյա վարորդը Վարդենիսի Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել կնոջը՝ 74-ամյա Սվետլանա Բոխյանին, որը տեղում մահացել է:
«Չգիտեմ, ես այստեղ եմ եղել». Վահան Քերոբյանը՝ նախարարությունում ԱԱԾ ստուգումների մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է ԱԱԾ-ի կողմից նախարարությունում իրականացվող ստուգումներին. «Պետական կառավարման մարմիններ քննչական մարմինները կարող են մտնել հիմնականում կոռուպցիոն գործերով, և մենք բնականաբար, գերկարևորում ենք կոռուպցիայի դեմ պայքարը»,- ասել է Քերոբյանը՝ հրաժարվելով այլ մանրամասներ հայտնելուց։
Հայտնի է 2023թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը
2023թ. Ընթացքում ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 9.4 %։