Հասարակություն
Փորձել էին էլեկտրական հոսանքի գործադրմամբ Մարմարիկ գետից ձուկ որսալ
ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանները, օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ 51 և 54 տարեկան երկու տղամարդ, նախնական համաձայնության գալով, որոշել են էլեկտրական հոսանքի գործադրմամբ Մարմարիկ գետից ապօրինի ձուկ որսալ:
Գյումրիում մեկնարկել են աշխատանքները Տերյան, Աբովյան, Աճեմյան փողոցներում
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում մեկնարկել են աշխատանքները Տերյան, Աբովյան, Աճեմյան փողոցներում։
«Դուք եք մեր մշակույթի այսօրվա հիմնասյունը». փոխնախարարը հանդիպել է բալետի արտիստներին և մեներգիչներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է 2020-2023 թթ. միջազգային մրցույթների և փառատոների դափնեկիր Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի արտիստներին և մեներգիչներին:
Նոր դիմում ներկայացնելու կարիք չկա, եթե համակարգում առկա է առցանց դիմում. նախարարությունը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվել են փոփոխություններ սոցիալական աջակցության 3 ծրագրերում (միանվագ 100 հազար դրամ, վեցամսյա 40+10 հազար դրամ, ինչպես նաև երկամսյա 50 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառումներ)։
Սեպտեմբերին Հայաստանում կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը
2024 թվականի սեպտեմբերի 17-20-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից Հայաստանում կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: