Հասարակություն
Ձեռնափայտով հարվածել էր 91-ամյա հորը, ապա գրպանից փողը հափշտակել
Փետրվարի 4-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Այգեստան բնակավայրի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակից դեմքի վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխել 1933 թ. ծնված տղամարդու: Հիվանդանոցում վերջինս հայտնել էր, որ ինքնազգացողությունը վատանալու պատճառով ընկել ու վնասել է դեմքը:
Հունվարին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվն աճել է 5.3 %-ով
ՀՀ ՊԵԿ-ից հայտնում են, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 713 715, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 35 799-ով կամ 5.3 %-ով:
«Սահմանին կուտակումներ չկան». ԳՇ պետ
«ՀՀ ԶՈՒ-ն ուշի ուշով հետևում են հակառակորդի շարժերին, և այդպիսի կուտակումներ չկան, որ դուք ներկայացնում եք»։
Տաքսի ծաառյությունների ոլորտը կանոնակարգելու նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ
Տաքսի ծաառյությունների ոլորտը կանոնակարգելու նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ։ Այն նախատեսվում է գործարկել սեպտեմբերից։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Երևանում մարտի 5-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։