Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին Անկախության օրվա առթիվ
Հայաստանը և Հունաստանը մշտապես հանձնառու են՝ ընդլայնելու և խորացնելու փոխշահավետ գործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։
Է. Աղաջանյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ
ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մարտի 25-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
Փառուխի նկատմամբ Ադրբեջանը շարունակում է վերահսկողություն սահմանել. Աբրահամյան
ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտարերել է, որ ռուս խաղապահները և հայկական համապատասխան ուժային ստորաբաժանումները Արցախում Քարագլխի նկատմամբ վերահսկողություն ունեն։
Միրզոյանը Կասպրչիկին ներկայացրել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին հայկական կողմի դիրքորոշումը
Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Շոյգուն Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակի կայունացման ուղիները. ՌԴ ՊՆ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղիները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն: