Քաղաքական

Փառուխի նկատմամբ Ադրբեջանը շարունակում է վերահսկողություն սահմանել. Աբրահամյան

Փառուխի նկատմամբ Ադրբեջանը շարունակում է վերահսկողություն սահմանել. Աբրահամյան

ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտարերել է, որ ռուս խաղաղապահները և հայկական համապատասխան ուժային ստորաբաժանումները Արցախում Քարագլխի նկատմամբ վերահսկողություն ունեն։

Ըստ նրա՝ Ադրբեջանի գլխավոր նպատակը՝ հասնել Քարագլխի այն հատվածին, որը նրան լիակատար վերահսկողության հնարավորություն կտար, չի հաջողվել. «Ռուս խաղաղապահները մի քանի հատվածից կանխել են ներխուժումն ու հայկական ստորաբաժանումները փակել են ներթափանցման ուղղությունները»։

Պատգամավորի խոսքով՝ իրավիճակը սրանով չի հանգուցալուծվել. «Փառուխի և նրա հարակից հատվածների նկատմամբ Ադրբեջանը շարունակում է վերահսկողություն սահմանել»։

Ըստ Աբրահամյանի տեղեկությունների՝ Ադրբեջանը փորձում է այդ հատվածներում, որտեղ ապահովել է ներխուժումը, ամրաշինական աշխատանքներ իրականացնել։

Հարցին, թե Քարագլուխը մեզ համար ռազմավարական ի՞նչ նշանակություն ունի ու ինչո՞ւ է թշնամին ամեն գնով ցանկանում հասնել այդ բարձունքին, Աբրահամյանն պատասխանեց, որ այդ բարձունքը հնարավորություն է տալիս Ասկերանի ուղղությամբ բավականին կարևոր հատվածներում ճանապարհների, հարակից հատվածների նկատմամբ վերահսկողություն հաստատել. «Դա բավականին մեծ տեսադաշտ ունի դեպի Ակնա՝ նախկին Աղդամի ուղղություն, ու այդ ռազմավարական բարձունքի նկատմամբ վերահսկողությունը բավականին մեծ ռազմավարական խնդիրներ է լուծում ու, կարծում եմ, դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը փորձում է ամրանալ ու դա անում է բավականին ծանր գին վճարելով»։

Պատգամավորի կարծիքով՝ սա հետագայում նոր խնդիրներ է ստեղծելու Ռուսաստանի համար այն առումով, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի գնաժամի պայմաններում, ովքեր փորձում են Ռուսաստանի համար նոր ճակատ բացել, բնական է, որ Ռուսաստանի շատ ավելի կոշտ հակազդմանն են արժանանալու, քան՝ մեկ այլ պայմաններում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական