Քաղաքական
Արմեն Փամբուխչյանն ազատվել է ՀՀ ԱԻ նախարարի տեղակալի պաշտոնից
Փամբուխչյանը այս պաշտոնում նշանակվել էր 2020թ. դեկտեմբերից:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
Ապրիլի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Վաղը ԱԺ-ն նիստ է գումարելու. օրակարգում 25 հարց է
Ազգային ժողովի խորհուրդն այսօր նիստ է գումարել, որի ընթացքում խորհրդի անդամները քննարկել և հաստատել են ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և ապրիլի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին
Ապրիլի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջը։
Հայաստանը Ռուսաստանում ընկալվում է իբրև դաշնակից, եղբայրական երկիր. դեսպան
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին՝ նշելով, որ վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ստացել են երկու անկախ, ինքնիշխան պետությունների հարաբերությունների բնույթ, բայց քանի որ դրանք հիմնված են շատ ամուր հիմքի, պատմական հարուստ շփումների վրա, հայ-ռուսական հարաբերությունները մնացել են եղբայրական և դաշնակցային՝ ամրապնդվելով և հարմարվելով նոր իրողություններին: