Քաղաքական
ՀՀ վարչապետը կմեկնի Աստանա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Ղազախստանի մայրաքաղաք Աստանա՝ մասնակցելու ԱՊՀ հերթական գագաթնաժողովին. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Միհրան Պողոսյանից ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու հայցադիմումը դատարանը վարույթ է ընդունել
Դատախազությունը 2022 թ.-ի սեպտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որը 2022 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Նախագահն ընդգծել է Հայաստանի համար Եգիպտոսի հետ հարաբերությունների կարևորությունը
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման չորս տարվա ընթացքում հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում նրա ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Աբդոլլահիանը վերահաստատել է բարեկամ պետության դիրքորոշումը՝ կապված Հայաստանի սահմանների անխախտելիության հետ
Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները Թեհրանում հանդիպել են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանի հետ։
Կայացել է ՀՀ-ում 2022թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման Երևան քաղաքի հանձնաժողովի նիստը
Հոկտեմբերի 10-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է Հայաստանի Հանրապետությունում 2022թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման Երևան քաղաքի հանձնաժողովի նիստը, որը նախագահել է ՏԿԵ նախարար, ՀՀ 2022թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման Երևան քաղաքի հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը։