Հայաստան
Դատարանը պարտավորեցրել է ԱԱԾ-ին Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի անունները հանել անցանկալի մարդկանց ցանկից
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ֆեյսբուքի» էջով տեղեկացրել է, որ վարչական դատարանը ԱԱԾ-ին պարտավորեցրել է Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկարցիների տվյալների բանկից։
Մեքենան բախվել է ծառին, 85-ամյա ուղևորը մահացել է
Հունվարի 20-ին, ժամը 19.30-ին, Կոտայքի մարզի Ալափարս-Սոլակ գյուղամիջյան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին: Երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 85-ամյա Ժենիկ Գալստյանը մահացել է:
«Մենք ինչի՞ պետք է համայնքին զանգենք, ասենք՝ դուք որքա՞ն խաղողի այգի ունեք». Վարչապետն այցելել է Վիճակագրական կոմիտե
Զանգով վիճակագրությունը մեզ շատ սխալ տեղեր է տանում։
Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գառնիկ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։
Մեկնարկել է Ազդարարման համակարգի մեկամյա արշավը
Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում՝ Արդարադատության նախարարության համակարգմամբ, մեկնարկել է Ազդարարման համակարգի վերաբերյալ համապետական իրազեկման մեկամյա արշավ: