Հայաստան
Սպասվում է ձյուն, բուք, ավտոճանապարհներին՝ մերկասառույց
Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 14-16 աստիճանով։
Վարչապետը չհայտարարված այց է կատարել Վարդենիսի զինվորական հոսպիտալ․ «Ժողովուրդ»
Ահա իր այս այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հոսպիտալի տնօրինության հետ ու հանգստացրել նրանց, որ այն շարունակելու է գործել: Բերդի հոսպիտալի օրինակը «պիլոտային է», ու դեռ պարզ չէ, թե այն ինչ ընթացք կունենա մյուսների մասով»:
Տիրան Խաչատրյանի գործով Արցախի գնդապետի որդուն է մեղադրանք առաջադրվել. «Ժողովուրդ»
«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Գարրի Սաֆարյանի որդուն՝ Ակսեն Սաֆարյանին:
Վարդենյաց լեռնանցքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է
Գյումրի-Բավրա ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Միջդիրքային, մարտական հենակետեր տանող ճանապարհներին շուրջօրյա իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման համար միջդիրքային, մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին հատուկ տեխնիկայի միջոցով կատարվող ձնամաքրման ակտիվ աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով: