Հայաստան
Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալների հետ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր Ну տնօրենի մշակույթի, կրթության, հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալներ Էռնեստո Օտտոնեի, Ստեփանիա Ջանինիի և Գաբրիելա Ռամոսի հետ։
Աջափնյակի դատարանի շենքի մոտ սպանության փորձի գործն ուղարկվել է դատարան
Ավարտվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ կատարված սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն կրելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:
Կնվազեցվի 6 պոլիկլինիկայի եւ 32 մանկապարտեզի էլեկտրաէներգիայի սպառումը
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել ընդհանուր ծրագրի բովանդակությունից, նշել, որ առաջին ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է 15 մանկապարտեզ, ինչի արդյունքում ապահովվել է մանկապարտեզների շենքերի սեյսմակայունությունը, ավելացել` էներգախնայողությունը: Առաջին ծրագրի աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, ավարտը նախատեսված է 2025 թվականի սեպտեմբերին:
Նիկոլ Փաշինյանն ու Սամանթա Փաուերն անդրադարձել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հետագա աջակցությանը
Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցությանը, ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախաձեռնություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների, տարբեր ուղղություններով ինստիտուցիոնալ ռեֆորմների արդյունավետ իրականացմանը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հետագա աջակցությանը:
Վնասվածք ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
ապրիլի 4-ին Իջևանի տարածաշրջանի մարտական դիրքից Իջևանի ԲԿ էր տեղափոխվել 1996թ. ծնված զինծառայող։