Հայաստան
ԵՄ-ը և ԱՄՆ-ն բարձր են գնահատել Հայաստանի բարեփոխումները
Բարգավաճ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որը զարգացնում է իր սեփական գործընկերային հարաբերությունները և ազատորեն որոշում իր ուղին, կնպաստի տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը:
Էկոնոմիկայի նախարարն ու ԱԶԲ տնօրենն անդրադարձել են պարենային անվտանգության հարցերի
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 5-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Նարեկ Հովակիմյանը։
Քրեակատարողական ծառայողները հայտնաբերել են ընդհանուր 88 հեռախոս, 4 wi-fi սարք, 112 կտրող-ծակող առարկա
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների, ինչպես նաև թղթախաղերի շրջանառության փորձերը։
Տեսչական մարմնի ղեկավար կազմը հետևել է սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը, ՏՄ ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը և Արազ Պապիկյանը, Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները շրջայց են կատարել Լոռու մարզում։
«Հիանալի խորհրդակցություններ եմ անցկացրել ԱՄՆ-ի և ԵՄ գործընկերների հետ». Փաշինյան
«Հիանալի խորհրդակցություններ եմ անցկացրել ԱՄՆ-ի և ԵՄ գործընկերների հետ՝ ընդլայնելու համագործակցությունն ու ամրապնդելու Հայաստանի տնտեսական, մարդասիրական, ժողովրդավարական ճկունությունը»,- այս մասին ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «X»-ի էջում արված գրառման մեջ։