Հայաստան
«Մենք գիտենք Հայաստանում գործող գործակալական ցանցերի մասին». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե 2020թ․ հետո տասնյակ մարդիկ են ձերբակալվել և կալանավորվել պետական դավաճանության մեղադրանքով. «Ենթադրում եմ՝ նրանց մեծ մասն արդեն դատապարտյալի կարգավիճակ ունի»։
Վարչապետը մեկնաբանել է 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության 9-րդ կետը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նշելով, որ փաստաթղթի ոչ մի կետ այսօր չի գործում։ Խոսելով հայտարարության 9-րդ կետի մասին՝ նա ասել է, որ դա ոչ թե Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի մասին է, այլ տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման և, դրա արդյունքում, երկրից երկիր հաղորդակցությունն ապահովելու անհրաժեշտության․
«Իսկ որևէ մեկը պատրաստվո՞ւմ է ինչ-որ անօրինական բան անել». վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման նկատմամբ բիրտ ուժ կիրառելու հավանականությանը․ «Իսկ որևէ մեկը պատրաստվո՞ւմ է ինչ-որ անօրինական բան անել, որ այդպես միանգամից բիրտ ուժի թեման է բերվում»,- ասել է նա։
«2018թ. ի վեր առաջին անգամ փակուղու զգացողությունը հաղթահարված եմ համարում». վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե բոլոր աղետների միջով անցնելով այսօր հասել են մի իրավիճակի, երբ տեսնում են հորիզոն, հեռանկար։
Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ՌԴ նախագահի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վաղը մեկնելու է Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, նաև՝ երկկողմ հանդիպում կունենա ՌԴ նախագահի հետ։