Հայաստան
Հայաստանն ամենաուժեղ երկրներից մեկն է՝ կազմակերպելու որևէ մեծ միջոցառում. IWF-ի նախագահ
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսին:
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 7-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին:
Լցակայանում 10 լիտր բենզինի փոխարեն տրվել է 9,35 լիտր
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից տեղեկացնում են «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ՝ 00848215) պատկանող լցակայանում (հասցե՝ Նոր Նորք թաղամաս, Դավիթ Բեկի 286/3) արձանագրվել է խախտում։
Հաշտարարների համայնքի ընդլայնման գործընթացը շարունակվում է
Արդարադատության նախարարության, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Արբիտրաժի ու հաշտարարության հայաստանյան կենտրոնի համագործակցությամբ ապրիլի 29֊ից մայիսի 3-ը տեղի է ունեցել հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսուցման երկրորդ դասընթացը։
Այս գործընթացի առաջնորդը կաթողիկոսն է, իսկ շահառուն՝ Քոչարյանը. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդն ամենայն հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Քոչարյանը դեռևս 2021թ․ է հայտարարել երկրում եկեղեցու առաջնորդությամբ իշխանափոխություն իրականացնելու մասին. ««Հայաստան» դաշինքի ղեկավարն էր այդ սցենարը ներկայացրել, թե ինչպես պետք է եկեղեցու միջոցով Հայաստանում իրականացնել իշխանափոխություն»։