Հայաստան
Երթուղի դուրս կգա վերանորոգված և երեք վագոնից բաղկացած շարժակազմ
Մայիսի 20-ից Երևանի մետրոպոլիտենի երթուղի դուրս կգա՝ ընթացիկ վերանորոգված և երեք վագոնից բաղկացած շարժակազմ։ Շարժակազմը վերանորոգվել է 4 ամսում Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցների ուժերով։ Այն ուղևորների հարմարավետ երթևեկությունը կապահովի ևս 3,5 տարի։
ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացվել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանը և Յան Բորգը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Ցուցարարների ուղղությամբ բեռնատարը վարած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ բեռնատարի վարորդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:
«Մենք կաջակցենք Հայաստանին և Ադրբեջանին». Բորջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարել է, որ Մալթան թափանցիկ և ազնիվ է իր աշխատանքում
«Վաղը Բաքվում կփոխանցեմ ուղերձները». ԵԱՀԿ գործող նախագահ
«ԵԱՀԿ–ն պատրաստ է ավելի ներգրավված լինել տարածաշրջանում հումանիտար խնդիրներին ուղղված ջանքերին»: