Հայաստան
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ՝ Վ. Հ.-ն (ծնված 2002 թ․) և Ա. Մ.-ն (ծնված 1996 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հայտնի են 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2024 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
Ապրիլի 22-ից ի վեր ՄԻՊ արագ արձագանքման խմբերն իրականացրել է ավելի քան 25 այց Ոստիկանության բաժիններ, բժշկական հաստատություններ, առանձնազրույցներ են ունեցել ավելի քան 300 անձանց հետ:
Վեճ և կրակոցներ Մասիսում
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են խուլիգանության մասնակիցների ինքնությունը. ութ երիտասարդն էլ Կաթնաղբյուր գյուղի բնակիչ են: Պարզվել է, որ նրանք անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Շևրոլե Վոլտի» վարորդին, նա էլ գազային ատրճանակից կրակոցներ է արձակել:
Պատերազմը եղավ, հանկարծ պարզվեց, որ Արցախի իշխանությունը բանակի նկատմամբ ոչ մի իրավազորություն չունի
Ասել եւ պնդել եմ, որ ԼՂՀ-ում անհապաղ պետք է նոր սահմանադրություն ընդունվի: Դա այն օրն էր, երբ Արայիկ Հարությունյանը պետական նախարարի պաշտոնից հրաժարական էր տալիս, իսկ մի խումբ ցուցարարներ արգելափակել էին Ազատամարտիկների պողոտան: